Քաղաքականություն
Բուքմեյքերական գրասենյակում արդեն ազատման դիմումներ են գրել տալիս. խառնվել են իրար.Փաստ
Gohar Vardanyan
1 րոպե
315 դիտում
Փաստ թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը շրջանառության մեջ էր դրել օրենսդրական նախաձեռնություն, որով կսահմանափակվի բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաեւ կարգելվի գազալցակայաններում եւ տարբեր հանրային վայրերում հայտնի սարքավորումների միջոցով վիճակախաղի կազմակերպումը:
Իր հերթին դարձյալ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը առաջարկում էր սահմանափակել այդ կազմակերպությունների գովազդը, հատկապես օնլայն տիրությում: Այս վերջին նախաձեռնությունն, ի դեպ, հարուցել էր ոչ միայն անկախ լրատվամիջոցների, այլեւ հենց իր կուսակից պատգամավորներից շատերի դժգոհությունն ու անհանգստությունը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս նախաձեռնությունները թեեւ դեռ կյանքի չեն կոչվել, բայց արդեն իսկ սկսել են ազդեցություն թողնել:
Մասնավորաբար, բուքմեյքերական ոլորտում լուրջ իրարանցում է առաջացել, եւ այդ ընկերությունների սեփականատերերն ուղղակի խառնվել են իրար: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ՀՀ-ում գործող նմանատիպ խոշոր ընկերություններից մեկի ղեկավարությունն օրերս իր աշխատակիցներին տեղեկացրել է, որ ստիպված են լուծարել նրանց աշխատանքային պայմանագրերը, եւ կանխավ ազատման դիմումներ է գրել տվել:
Ի դեպ, չի բացառվում, որ սա կարող է նաեւ առիթ լինել կադրային օպտիմալացման համար, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, առանց այդ էլ վերջին շրջանում այդ կազմակերպություններից որոշներն սկսել են վնասով աշխատել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
676
Բավականություն ստացա վարչապետ-առողջապահության նախարար բանավեճից. Ստյոպա Սաֆարյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,484
Ծխախոտի գնի 45% բարձրացումը կկանխի մոտ 88 հազար վաղաժամ մահ. Թորոսյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,159
Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանին, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
Gohar Vardanyan
1 րոպե
3,034
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
1 րոպե
586
5.0
10 տարի անց Ադրբեջանի կողմից կբախվենք նոր խնդիրների․ Կարապետյանը՝ TRIPP-ի մասին
1 րոպե
160
Կարապետյանը՝ Իսրայելի հնարավորությունների և Ռուսաստանի դերի թուլացմանը մասին
1 րոպե
187
Կարմիր խաչը վտարված է․ Սահակյանը՝ Բաքվում՝ ապօրինի դատապարված հայերի մասին
1 րոպե
220