Օսիպյանի հրամանով Լոռու մարզում նոր ոստիկանապետ է նշանակվել
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը մարտի 6-ին հրաման է ստորագրել, որի համաձայն՝ ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը նշանակվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ։
Մեկ այլ հրամանով՝ գնդապետ Գևորգ Հակոբյանը ազատվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի պաշտոնից։