Հասարակություն
Հայաստանը տարանցիկ երկիր է թմրանյութերի համար․ ՄԱԿ
ՄԱԿ թմրանյութերի վերահսկման միջազգային կոմիտեի 2018թ. զեկույցի համաձայն Հայաստանը տարանցիկ երկիր է հարևան Իրանից թմրանյութերի տարհանման համար:
Ըստ զեկույցի, վերջին տարիներին Հայաստանը հայտնում է թմրանյութերի, այդ թվում, կոկաինի, ափիոնի, առգրավման ծավալների աճի մասին, ինչը կարող է վկայել այն մասին, որ ՀՀ տարածքն օգտագործվում է տարանցման համար:
Նշվում է, որ 2017-ին Իրանում 30%-ով աճել է մեթամֆիտամինի առգրավման ծավալը՝ մինչև 2,3 տ, 2016-ի 1,7 տ դիմաց: Հայաստանում ևս մեթամֆիտամինի առգրավման աճ է եղել, որն, ըստ զեկույցի, առավելապես, ներմուծվել է Իրանից:
Ըստ զեկույցի՝ այժմ Հայաստանում տարբեր բարեփոխումներ են իրականացվում, որոնցից ողջունվում են այն փոփոխությունները, որոնք ուղղված են թմրանյութերի և հոգեմետ դեղերի օգտագործումը բժշկական նպատակներով առավել մատչելի դարձնելուն, ինչպես նաև համարժեք պատասխանատվության սահմանմանը թմրանյութերի շրջանառության համար:
2017-ին ՀԱՊԿ անդամ պետությունները երկու ծավալուն համատեղ գործողություն են իրականացրել հակազդելու համար թմրանյութերի ապօրինի շրջանառությանը և դրա հետ կապված փողերի լվացմանը:
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Մեքենան քշեց վրաս, ասաց՝ հերիք չի՞ մեր վարչապետի վրա «կլյաուզա» անես. Մալյան
4-ից 5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը. Թանկանալու են թռչնամիսը, ալյուրը, ձեթը, ոսկե և ադամանդե զարդերը
Ավելին Հասարակություն բաժնից
Հայտնի է` որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակիցների հանրահավաքին
Սաստիկ ցուրտ է լինելու․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրկին կրակոցներ Թուրքիայի դպրոցներից մեկում. կան զոհեր և վիրավորներ
5.0
ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես են բերման ենթարկում Մրգաշենում սպանություն կատարած եղբայրներին
5.0