Քաղաքականություն
Ծառուկյանը «բազմավեկտոր» քաղաքական խաղերի մեջ է. Իրատես
Իրատես թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը հետաքրքիր վերափոխումների մեջ է: Խորհրդարանական ընտրությունների շեմին իրար բզկտած, նախկին ու ներկա մեղքերը հասարակությանը ներկայացնելու պատրաստ…
Իրատես թերթը գրում է. «Խորհրդարանական ընդդիմությունը հետաքրքիր վերափոխումների մեջ է: Խորհրդարանական ընտրությունների շեմին իրար բզկտած, նախկին ու ներկա մեղքերը հասարակությանը ներկայացնելու պատրաստ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն այս օրերին մերձեցման երեկոներ են կազմակերպում: «Բազմավեկտոր» քաղաքական խաղերի մեջ է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Մի կողմից Նիկոլ Փաշինյանի «ցավն է տանում» ու վաստակում սեփականատիրոջ համբավ, մյուս կողմից էլ ԼՀԿ-ի հետ է սկսում հարաբերությունները հարթել: Մեր տեղեկություններով, վերջերս Գագիկ Ծառուկյանը և ԼՀԿ խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հանդիպել են: Ծառուկյանը նախ դժգոհել է Նիկոլ Փաշինյանից, հատկապես սեփական գազալցակայանների ու ցեմենտի գործարանում ստեղծված իրավիճակի համար, հետո «սիրտը բացել» է ու ասել, թե ինչ ունեն երկու խորհրդարանական ընդդիմադիր ուժերն իրար դեմ, ճիշտ կլինի միավորվեն ու համատեղ գործեն Նիկոլ Փաշինյանի դեմ:
Սակայն սա չի եղել խոսակցության միակ թեման: Գագիկ Ծառուկյանը նաև խոսել է իր երբեմնի թիկնապահ, այսօր պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործի մասին: Ըստ տեղեկությունների, Արման Բաբաջանյանը վստահեցրել է, որ եթե հարցը հասնի ԱԺ, ԼՀԿ-ն կհայտարարի, որ դա քաղաքական հետապնդում է:
Ի դեպ, նույն տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը վերջերս մի քանի անգամ հանդիպել է նաև Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հետ: Ասել է` ԲՀԿ առաջնորդը փորձում է բոլորի հետ կառուցել «և-և»-ի քաղաքականություն, բայց չգիտես ինչու, այն միշտ հանգում է «կամ-կամ»-ի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայք...
Առաջին անգամ վերջին 20 տարիների ընթացքում արտագաղթելս գալիս է. Լուսինե Հարոյան
«Ազգային Առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նայում եմ ինչ է կատարվ...
Ովքեր են ՀՀԿ-ի «սորոսականները». Հիմնադրամի տնօրենը անուններ է տալիս
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հ...
Հայկական տասնյակ ընկերությունների և խոշոր գործարարի անունը` փողերի լվացման պատմության մեջ. Բաղրամյան 26
Թելեգրամի Բաղրամյան 26 ալիքը հղում տալով իր հավաստի աղբյուրին, նշում է. «Հայաստանի իրավապահ մարմինները ստուգում են, թե Ռ...