Հասարակություն
Առաջարկել ենք, որ շաքարի հարկը տարածվի բնական և գազավորված ըմպելիքների վրա․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Շաքարի հարկը (sugar tax), նորարարական հարկման մեխանիզմներից է, որ կիրառվում է աշխարհում շաքարի օգտագործման ահագնացող տեմպերի դեմ պայքարելու համար: Եվ այո, մենք կողմ ենք, որպեսզի այն ներդրվի նաև Հայաստանում, քանի որ մենք նույնպես ունենք դեռահասների և ոչ միայն դեռահասների շրջանում ավելորդ քաշի, ինչպես նաև երկրորդ տեսակի շաքարային դիաբետի խնդիր։
Մենք առաջարկել ենք և պնդում ենք, որպեսզի շաքարի հարկը տարածվի բոլոր բնական և գազավորված ըմպելիքների վրա, որոնք 100 գրամ հյութի մեջ պարունակում են 5 և ավելի գրամ շաքար։ Հատուկ եմ նշում բնական, որովհետև դրանք նույնպես պարունակում են շաքար, և նույնչափ վնասակար են, ինչքան որ գազավորված շաքար պարունակող ըմպելիքը:
Ինձ համար հասկանալի չէ, շաքար չպարունակող հյութերի հարկման իմաստը, որովհետև տրամաբանությունը ամբողջությամբ կորում է։ Եթե կա շաքար չպարունակող նյութ, օրինակ ասպարտամ պարունակող հյութ, որն ունի 0 կալորիականություն, այն առողջության համար վնասակար է մոտավորապես այնքան, որքան վնասակար է սովորական գազավորված հանքային ջուրը, որը սակայն ակցիզային այս հարկով չի հարկվելու։ Ասպարտամը դա նյութ է, որը հյութին տալիս է քաղցր համ, բայց աղիներից չի ներծծվում և անվնաս է օրգանիզմի համար»։
Նմանատիպ հոդվածներ
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Ավտոբուսների վարորդները գործադուլ են անում. Տասնյակ մարդիկ կանգառներում են մնացել
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Տաքսու կին վարորդը ստիպել է ուղևորին «զելյոնկայով» լվացվել
4-ից 5 անգամ ավելանալու է մեքենաների արժեքը. Թանկանալու են թռչնամիսը, ալյուրը, ձեթը, ոսկե և ադամանդե զարդերը
«Արաբկիր» ԲԿ տեղափոխված 3–ամյա աղջնակը մահացել է
Ավելին Հասարակություն բաժնից
Նոր մանրամասներ` «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մեղադրանքների վերաբերյալ
Հայտնի է՝ ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ աշխարհում
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
5.0