Անվանափոխենք՝ գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը Թավշյա և ձմեռը՝ Թրաշով. Աշոտյանի առաջարկը
ՀՀԿ խոսնակ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր իմացա, որ մեր փառապանծ իշխանությունները ապրիլի 23-ը ուզում են հռչակել «Քաղաքացու օր»: Ինչ խոսք, հրաշալի նախաձեռնություն է, բայց կիսատ է: Առաջարկում եմ, որ այս իշխանությունները, ինչպես իրենց հարգող յուրաքանչյուր հեղափոխական, ամբողջությամբ վերանայեն օրացույցը և մցնեն նոր, հեղափոխական օրացույց: Օրինակ՝ 1. Վերացնել նահանջ տարին, որովհետև Նոր Հայաստանում նահանջ տարի լինել չի կարող, բոլոր տարիները պիտի միայն առաջընթացի տարիներ լինեն: 2. 12 ամիսները վերանվանել 12 նոր նախարարությունների անուններով: 3. Նախկինում օգտագործվող մ.թ.ա-ն փոխարինել ն.փ.ա-ով: 4. Նոր տարին տեղափոխել և նշել ոչ թե հունվարի 1-ին, այլ, հասկանալի պատճառներով, հունիսի 1-ին: 5. Տարվա չորս եղանակները անվանափոխել՝ դարձնելով գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը Թավշյա և ձմեռը՝ Թրաշով: 6. Վերացնել բոլոր հիշատակի օրերը, քանի որ Նոր Հայաստանում անցյալի հետ կապված որևէ հիշողություն այլևս պետք չէ:

Պատահարներ