Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոչ մի թիզ հող հետ չենք տալու․ Վանեցյանն՝ Արցախում
Gohar Vardanyan
1 րոպե
852 դիտում
Արցախի հարավում`Արաքսի հովտում, առաջիկայում կկառուցվի 150 բնակելի տներից բաղկացած նոր բնակավայր։ Այս մասին հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը՝ հավելելով, որ Արցախի իշխանությունները երկրի հարավային հատվածի վերաբնակեցման նախագիծը ներկայացրել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին։
Ըստ նախագծի` նոր բնակավայրի բնակելի տներից յուրաքանչյուրն ունենալու է 3 սենյակ և 1200 քմ տնամերձ հողամաս։ Բնակավայրում կառուցվելու են նաև հանրային, հասարակական ու մարզական կառույցներ։
Ծանոթանալով վերաբնակեցման ծրագրին` Վանեցյանն այն որակել է երկրի անվտանգության հիմնական երաշխիք։
«Անընդհատ շահարկվում է, թե հողերը հետ են տալու, բանակցելու են, զիջելու են և այլն։ Այս ծրագրի իրականացման արդյունքում մենք հստակ ուղերձ ենք տալու մեր ժողովրդին և աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք։ Մեր հողում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»,– ասել է Վանեցյանը։
Արաքսի ափին կառուցվող ապագա բնակավայրը կոչվելու է Արաքսավան։ Նախագիծն արդեն թղթի վրա է, մնում է ֆինանսավորումը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդ պիտի ուղեղ ունենա, որ հարցը տա. Ծառուկյանը մաքուր ա․ ԲՀԿ առաջնորդը՝ Մարտի 1-ի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
395
Փաշինյանը՝ Սպահանի մզկիթներում և «Ալի Քապու» պալատում
Gohar Vardanyan
225
Ադրբեջանցիները զայրացել են ու այրել ՀՀ դրոշը. Նիկոլ Փաշինյանին Իրանում ջերմ ընդունեցին
Gohar Vardanyan
788
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պակիստանը հրետակոծել է հնդկական որոշ նահանգներ․ Հրապարակվել են հնդիկ օդաչուի գերեվարման կադրերը
Gohar Vardanyan
1 րոպե
718
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
632
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
494
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
444
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
274