Քաղաքականություն
Սիլվա Համբարձումյանին դատարան կհրավիրեն
Gohar Vardanyan
1 րոպե
294 դիտում
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործը վերաբացելու դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքը քննությանը մասնակցելու համար դատարան կհրավիրվի գործարար Սիլվա Համբարձումյանը։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդան Գրիգորյանն այսօր՝ փետրվարի 27–ին որոշում կայացրեց դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ Համբարձումյանին կրկին ծանուցելու մասին, գրում է News. am-ը:
Նշենք, որ Հարությունյանի փաստաբանները համարում են, որ Հարությունյանի եւ գործով մյուս 3 մեղադրյալների վերաբերյալ գործը վերաբացվել է օրենքի խախտմամբ։ Պաշտպանները դատարանից խնդրում են պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել քրեական գործը վերաբացելու մասին որոշումը։
Հիշեցնենք, որ հունվարի 18–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը բավարարել էր ՀՔԾ–ի միջնորդությունը եւ կալանավորման որոշում կայացրել Արամ Հարությունյանի նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
672
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Gohar Vardanyan
3,659
Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը` Տոնոյանի հայտարարությանը
Gohar Vardanyan
1,482
100 մլն դոլարի նոր ներդրում. 300-400 աշխատատեղ կբացվի
Gohar Vardanyan
1,083
Ավելին Քաղաքականություն բաժնից
Եվրոպացիները շարունակում են կրակել իրենց ոտքին. Պեսկով
1 րոպե
76
Հերքում եմ` Ադրբեջանը ՀՀ տարածքում դիրք չի կառուցել. Սուրեն Պապիկյան
1 րոպե
91
Դարակազմիկ պատասխան, որն այսուհետ կհայտնվի դասագրքերում
1 րոպե
237
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
111