Ադրբեջանն ու Թուրքիան մեծ քարոզչական գրոհ են սկսել. ռազմագետ
Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ, այսպես ասած «Խոջալուի կոտորածների 27-ամյակի» կապակցությամբ:
Հայտարարության մեջ ասվում է. «Խստորեն դատապարտում ենք 1992թ. փետրվարի 26-ին Ադրբեջանի Խոջալու քաղաքում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ-ի կողմից Ադրբեջանի հարյուրավոր քաղաքացիների կոտորածը... Ադրբեջանի դեմ ագրեսիայի արդյունքում հայկական կողմը օկուպացրել է ադրբեջանական տարածքներ, որի հետևանքով միլիոնավոր ադրբեջանցիները դարձել են փախստական: Մենք խստորեն դատապարտում ենք այս կոտորածը և Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացիան»:
Հ.Գ. Հայտարարությունն ամբողջությամբ չեմ տեղադրում, սա էլ տեղադրում եմ նրա համար, որպեսզի հասկանալի լինի, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ մեծ քարոզչական գրոհ են սկսել»: