Լին Թրեյսին երդվել է ծառայել Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան
Լին Թրեյսին երդում է ընդունել որպես դեսպան։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից։ «Այս շաբաթ Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան: Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է և Հայաստանում ներկայացնելու է Միացյալ Նահանգների նախագահին: Անհամբեր սպասում ենք նրան Երևանում», – նշված է գրառման մեջ:

Պատահարներ