Քաղաքականություն
Նույն անօթևան ընտանիքը շարունակում է ապրել վարչապետի տանը. Վլադիմիր Կարապետյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի Շենգավիթ վաչական շրջանում գտնվող բնակարանում շարունակում է ապրել այն նույն անօթևան ընտանիքը, որը նշված հասցեում բնակվում է դեռ անցած տարվա հուլիսից։ Այս մասին…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Երևանի Շենգավիթ վաչական շրջանում գտնվող բնակարանում շարունակում է ապրել այն նույն անօթևան ընտանիքը, որը նշված հասցեում բնակվում է դեռ անցած տարվա հուլիսից։ Այս մասին Aysor am-ին տեղեկացրել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Լրատվականի հետ զրույցում Կարապետյանը հավելել է, որ սա գործադիրի ղեկավարի անձնական կյանքն է և ինքն այլ մանրամասների չի տիրապետում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատուն տեղափոխվելուց հետո իր բնակարանը հատկացրել էր անօթևան ընտանիքի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը` Աննա Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմել էր, որ այդ ընտանիքի անդամները դիմել էին իրեն մի քանի հարցով, որոնցից մեկը նաև բնակարանի խնդիրն էր:
«Այդ ընտանիքում ապրում է դաունի սինդրոմով 23 տարեկան տղա: Ընտանիքում տղամարդ չկա. տատիկն է, մայրիկը և երեխաները: Մայրիկը միայնակ է հոգում իրենց ապրուստը: Մինչ այս ապրում էին եկեղեցու հովանավորությամբ ինչ-որ բնակարանում, որի տերը որոշել էր վաճառել բնակարանը: Նրանց նոր բնակության վայր ապահովելու հրատապ կարիք էր առաջացել»,- ասել էր Աննա Հակոբյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռվա Դսեղ գյուղում՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նկատելով գե...
Քոչարյանի թիկնազորի պետի որդին կուլ չտվե՞ց վիրավորանքը, Հրապարակ
Հրապարակ օրաթերթը գրում է. ՙՌոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին երեկ ազատվել է պաշտոնից։ Արցախի պաշտոնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է այնպես անենք, որ դատավորները սրա-նրա ձեռքի նայելու կարիք չունենան
Պետական կառվարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, քանի որ այդ որակից է կախված քաղաքացի...
Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի․ irakanum.am
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի։ Այս մասին հայտնում է Irakanum am-ը։ Լրատվականի ունեցած հավաստի տեղ...