Քաղաքականություն
Գարեգին Երկրորդը կհեռանա՞. Ով կփոխարինի իրեն. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջերս կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը թողնելու է աթոռը, եւ որ այդ մասին ՀՀ իշխանությունների հետ ձեռք է բերվել…
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վերջերս կրկին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը թողնելու է աթոռը, եւ որ այդ մասին ՀՀ իշխանությունների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն:
Ըստ մեզ հասած լուրերի` կաթողիկոսը ցանկանում է որպես իր իրավահաջորդ տեսնել հարազատ եղբորը՝ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանին: Պատճառը թերեւս Գարեգին Երկրորդի մտավախություններն են, որ նոր կաթողիկոսը չբացահայտի իր գործունեության հետ կապված անցանկալի դրվագներ. ի վերջո, շատ է խոսվել այն մասին, որ ՀՀԿ իշխանության տարիներին Վեհափառ Հայրապետը բիզնես կապեր է ունեցել` իշխանական վերնախավի թույլտվությամբ, իհարկե:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություննեի համար փորձեց դիմել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանին, սակայն վերջինս անպատասխան թողեց մեր զանգերն ու հաղորդագրությունները»:
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Սարսափելի հարգարժան պարոն Մարուքյան հույս ունեմ, որ Դուք գոնե մի թիքա ամոթ ունեք․ Լիզա Ճաղարյան
Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց, շաաատ բաց նամակ Էդմոն Մարուքյանին Արմանին ձեր ցուցակով գլխների...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էն խեղճ քաղաքապետը այդքան փող ծախսեց, ձյուն մաքրող մեքենաներ գնեց, ձյուն չեկավ․ Փաշինյանը կատակեց
Կառավարության ղեկավարը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղեկցությամբ շրջել է Երևանի Գլխավոր պողոտայի այգում՝ ծանոթացել...
Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է․Աննա Հակոբյանի պատասխանը մամուլի հրապարակմանը
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի և Աննա Հակոբյանի միջև բարեկամական կապի վերաբերյալ մամուլում եղած հրապարակման առթիվ...
Կասկածողները սրիկա են.Փաստաբանը դադարեցրել է Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը
ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտարարել է, որ դադարեցնում է Գրիգորյանի պ...