Քաղաքականություն
Մենք հույս ունեինք, որ Ադրբեջանը կդադարեցնի ագրեսիվ հռետորաբանությունը․ Ռուբեն Ռուբինյան
«Եթե ուզում ենք իրապես արդյունավետ բանակցային գորընթաց, ուզում ենք խաղաղության շուրջ երկխոսություն, պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծվի»,-այս մասին այսօր Ազգային ժողովում ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ օրերս հնչեցրած հայտարարությանը:
Ռուբինյանը հավելել է, որ խաղաղության երկխոսության մթնոլորտն ապահովվում է միայն ագրեսիվ հռետորաբանության, ագրեսիվ գործողությունների բացառմամբ. «Հայկական կողմը երբեւէ աչքի չի ընկել ագրեսիվությամբ, մենք հույս ունեինք, որ Ադրբեջանը կդադարեցնի ագրեսիվ հռետորաբանությունը, բայց այս օրինակը, ցավոք, ցույց է տալիս, որ այդ հույսը չի արդարացել»:
Հիշեցնենք, որ Ալիևն ասել էր հետևյալը. «Ես միշտ ասել եմ, որ ուժային գործոնն այսօր առաջին պլան է մղվում: Աշխարհի տարբեր մասերում կոպտորեն խախտվում է միջազգայինիրավունքը: Աշխարհում գերիշխում է «ով ուժեղ է, նա էլ ճիշտն է»սկզբունքը: Մենք արդեն երկար տարիներ հզորացնում ենք մերտնտեսական և ռազմական ուժը: Դա, կարծես, պատրաստ ենք ներկայիս իրավիճակին, այժմ պատրաստ ենք դրան»:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Սարսափելի հարգարժան պարոն Մարուքյան հույս ունեմ, որ Դուք գոնե մի թիքա ամոթ ունեք․ Լիզա Ճաղարյան
Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է․Աննա Հակոբյանի պատասխանը մամուլի հրապարակմանը
Փաշինյանի ելույթից հետո դատական համակարգում ուշագրավ իրադարձություններ են զարգանում. Ժողովուրդ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանցի պատգամավորը սպառնալից հայտարարություն է արել Ուկրաինայի հասցեին
Կոչ են արել Իսրայելին` պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը
1.0