Վարորդներ ուշադրություն. ավտոմեքենաների գրանցման ստորաբաժանումները չեն կարող սպասարկել
2019 թվականի հունվարի 26-ին, ժամը 5.20-ից, էլեկտրասնուցման խափանման հետեւանքով տրանսպորտային միջոցների գրանցման եւ վարորդական վկայականների հատկացման էլեկտրոնային ռեգիստրում առաջացել են տեխնիկակական խնդիրներ, ինչի պատճառով այս պահին տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարող սպասարկել քաղաքացիներին: Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը եւ հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ տեխնիկական խնդիրները արագ լուծելու եւ աշխատանքները վերսկսելու համար:

Քաղաքականություն