ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Դիմակավորված ոստիկանները Վանաձորում են
Armtimes.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները այսօր՝ հունվարի 18-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների հետ համատեղ միջոցառումներ են իրականացրել Վանաձորում: Լրատվամիջոցին հաջողվել է պարզել, որ դիմակավորված ոստիկանների թիրախը քրեական հեղինակություններն են եղել: Քաղաքի կենտրոնական շրջանի տարբեր հատվածներում նրանք գործողություններ են իրականացրել: Ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել մոտ 10 քաղաքացիներ:

Քաղաքականություն