Պատահարներ

Սերժ Սարգսյանի եղբորդին դեռ չի տեղափոխվել Հայաստան․ Օսիպյան

Սերժ Սարգսյանի եղբորդին դեռ չի տեղափոխվել Հայաստան․ Օսիպյան
Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին, դեռ Հայաստան չեն տեղափոխել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ «Ընթացքի մեջ է, համապատասխան փասատաթղթերը կհավաքվեն ու ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն զբաղվում է», - ասաց նա։ Օիսպյանի խոսքով՝ կարևորը ձերբակալավելն է։ «Ինքը ձերբակալվել է Պրահայում, այնուհետև կարտահանձնեն Հայաստան», - ասաց նա։ Հիշեցնենք, որ Հայաստանի իրավապահների կողմից միջազգային մակարդակով հետախուզվող Նարեկ Սարգսյանը «Ինտերպոլի» աջակցությամբ դեկտեմբերի 6-ին հայտնաբերվեց Պրահայում։ Հայտնաբերման պահին, ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության, նա ներկայացրել է Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անհատական տվյալներով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250