Պատահարներ
Ահազանգ՝ CNN–ի շենքում 5 պայթուցիկ սարք կա
Նյու Յորքի ոստիկանությունը տարհանել է CNN–ի Time Warner Center գրասենյակի աշխատակիցներին՝ ռումբի առկայության մասին հեռախոսազանգի պատճառով: Ինչպես Twitter–ի իր էջում գրել է լրագրող և մեկնաբան Դոն Լեմոնը՝ անհայտ անձը զանգահարել է ու ասել, որ հեռուստաընկերության շենքում հինգ պայթուցիկ սարք կա:
«Մեզ տարհանեցին ուղիղ եթերով հեռարձակվող իմ շոուի հենց սկզբից»,–գրել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը պարբերաբար CNN-ին քննադատում է իր մասին «կեղծ լուրերի» տարածման համար, տարհանումից հետո Twitter–ի իր էջում գրել է. «Կեղծ լրատվամիջոցներն ազգի թշնամին են»:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0