
Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Մարտունու, Ջերմուկի, Մեղրիի և Սիսիանի ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում ձյուն է տեղում:
Ախուրյանի, Արթիկի ավտոճանապարհներին, Մեղրիի լեռնանցքում, Մաստարա-Լանջիկ հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: