Դատարանը քննում է Սամվել Մայրապետյանի խափանման միջոցի հարցը․ նրան մեղադրանք առաջադրվեց
Գործարար Սամվել Մայրապետյանին այսօր մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին NEWS.am–ին ասաց նրա պաշտպանը։
«Այս պահին մանրամասներ չեմ կարող հայտնել։ Մեղադրանքը բացարձակապես կապ չունի Մարտի 1–ի գործի հետ»,– ասաց նա։
Պաշտպանը հայտնեց, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան Մայրապետյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։ Քիչ անց դատարանը կքննի միջնորդությունը։
ՀՔԾ-ն շարունակում է որեւէ տեղեկություն չհայտնել այս քրեական գործի մասին։
Նշենք, որ խոշոր գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է հոկտեմբերի 6–ին։
Սամվել Մայրապետյանը հանդիսանում է Հ2-ի սեփականատերը, ինչպես նաև՝ «Տոյոտա Երևանի» նախագահն է: Երևանի կենտրոնում զբաղված էր էլիտար շենքերի, այդ թվում` Հյուսիսային պողոտայի մի հատվածի կառուցմամբ: Աբովյան 8 հասցեում գտնվող շենքը ևս պատկանում է Մայրապետյանին:
Հիշեցնենք, որ Մայրապետյանը 2015 թվականին դիմել է դատարան՝ Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչներին իրենց բնակարաններից հանելու համար: