Օրվա լրահոս

Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում առաջին անգամ կիրառվել են Արցախում թողարկված անօդաչու թռչող սարքեր։ Այս առնչությամբ Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հոկտեմբերի 4-ին ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում խաղարկվեց մարտական հրաձգությամբ ցուցադրական գումարտակային մարտավարական զորավարժություն: Այն առանձնահատուկ էր ժամանակակից մարտավարատեխնիկական հնարավորություններով օժտված մի շարք զինատեսակների ներգրավվածությամբ: Այդ օրն առաջին անգամ մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում կիրառվեցին նաեւ նավարկային տեղորոշման համակարգերից անկախ գործող հայրենական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հատկանշականն այն է, որ նշված անօդաչու թռչող սարքերը նախագծվել ու թողարկվում են Արցախի Հանրապետությունում եւ ունեն առաջադրված մարտական խնդիրը լիարժեք կատարելու բալոր անհրաժեշտ չափորոշիչները: Հավելենք նաեւ, որ նախքան դրանց գաղտնազերծելն ու մարտավարական զորախաղերում կիրառելը, նշված ԱԹՍ-ներն անցել են համապատասխան փորձաշրջան եւ լիովին ապացուցել իրենց արդյունավետությունը»:

Վերջին նորություններ