Ադրբեջանական զինուժը կրակել է Տավուշի ուղղությամբ. խուճապ չկա
Սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Տավուշի մարզի Ադրբեջանին սահմանամերձ գյուղերում դարձյալ անհանգիստ է եղել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Կոթի և Բաղանիս գյուղերի ղեկավարները։
Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանի խոսքով` գյուղը կեսգիշերին մոտ ադրբեջանական դիրքերից շուրջ 1 ժամ, որոշ ընդհատումներով գնդակոծվել է։
Այս պահին գյուղում ճշտվում են հակառակորդի կրակոցներից հասցված վնասները։ Կոթիի գյուղապետը հայտնեց, որ գյուղում անվտանգ տարածք չկա։ Ամբողջ գյուղը դիտարկվում է ադրբեջանական դիրքերից։ Եվ այդուհանդերձ, վախի ու խուճապի տրամադրություններ կոթեցիների մեջ չկան։ Գյուղն անհանգիստ գիշերվանից հետ արթնացել է ու շարունակում է ապրել բնականոն կյանքով։ Գյուղացիներն աշխատում են, երեխաները` դպրոց ու մանկապարտեզ գնում։
՞Խուճապի մատնվողները վաղուց գյուղում չեն ապրում՞,– մեր հարցին ի պատասխան ասաց Ֆելիքս Մելիքյանը։
Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանն էլ Sputnik Արմենիային հայտնեց, որ անցնող գիշերը գյուղում վերջին օրերի համեմատ ավելի հանգիստ է անցել։
՞Կրակոցներն եղել են, բայց ոչ շատ։ Այս գիշեր համեմատաբար հանգիստ է անցել։ Բայց ադրբեջանական կրակոցները լռել են միայն հայկական կողմի պատասխան կրակոցից հետո՞,– ասել է գյուղապետը։