Օրվա լրահոս

Նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և իր դստեր՝ Յուլյայի թունավորման գործով կասկածյալներ Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը Ռաշն Թդեյին տված հարցազրոււյցում հայտնել են, որ աշխատում են ֆիթնես -ինդուստրիայում։ «Ցանկալի չէ խորանալ այդ հարցերում։ Ես չէի ուզի, որ մեր հաճախորդներից որևէ մեկը, նրանք, ում հետ մենք աշխատում ենք, տուժեն»,- ասել է Բոշիրովը։ Ե՛վ Բոշիրովը, և՛ Պետրովը հերքել են այն տեղեկությունը, թե իրենք աշխատում են Ռուսաստանի ԳՀՎ-ում։ Ի դեպ, հարցազրույցին անդրադարձել է նաև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը։ Գերատեսչությունը համարել է, որ այդ հարցազրույցը մոլորեցնող է, իսկ քննությունը նախկինի պես երկու ռուսաստանցիներին դիտարկում է որպես Սկրիպալների թունավորման գործով կասկածյալներ։ «Մենք բազմաթիվ անգամներ խնդրել ենք Ռուսաստանին բացատրել, թե ինչ է տեղի ունեցել Սոլբերիում մարտ ամսին։ Այսօր, ինչպես մենք տեսանք, նրանք արձագանքել են հարցը խճճելով և ստելով»։

Վերջին նորություններ