Օրվա լրահոս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գեներալ-մայոր Միքայել Արզումանյանն՝ իր դիմումի համաձայն ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից։ Տեղեկությունը հաղորդել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։ Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանը շտապ իր մոտ էր կանչել Արզումանյանին, քանի որ վերջինիս անունը շահարկվել էր Արցախում նախագահ Բակո Սահակյանի պաշտոնավարման դեմ հանրահավաք կազմակերպած նախաձեռնող խմբի կողմից։ Վարչապետի մամուլի խոսնակի հաղորդմամբ՝ հրավերը արվել էր Արզումանյանի՝ Արցախում քաղաքական գործունեության վերաբերյալ պարզաբանումներ անելու համար։ Վերջինս այդ պաշտոնին էր նշանակվել վարչապետի հրամանով հունիսի 27-ին։ Հիշեցնենք, որ համացանցում «Արցախյան զարթոնք» խմբի կողմից լուսանկար էր տարածվել՝ գրառմամբ, որ իրենց է միացել գեներալ Միքայել Արզումանյանը, որը ներկա է լինելու Արցախի նախագահ Բակո Սահակյանի դեմ կազմակերպվող հանրահավաքին:

Վերջին նորություններ