Օրվա լրահոս

Ոստիկանության Սևանի բաժին զանգ է ստացվել, որ մի քաղաքացի Սևան քաղաքի Խաչերի փողոց թիվ 2-րդ տանը բնակիչներին սպառնում է, որ կպայթեցնի տունը: Shamshyan.com-ից տեղեկանում ենք, որ ոստիկանները վտանգելով իրենց կյանքը և ցուցաբերելով պրոֆեսիոնալիզմ՝ նշված տան մոտ վնասազերծել են Սևան քաղաքի բնակիչ, 29-ամյա Համլետ Խաչատրյանին, ով ձեռքին ունեցել է «F-1» տիպի նռնակ՝ իր պայթուցիչով, ով բերման է ենթարկվել Ոստիկանության Սևանի բաժին:  Շամշյանի տեղեկություններով՝ Խաչատրյանը այցելել է նշված տուն, որտեղ բնակվելիս են եղել նախկին կինը՝ 6 ամսական որդու՝ Էդգարի հետ և նա պահանջել է, որպեզի երեխային տան իրեն, հակառակ դեպքում՝ սպառնում էր գործի դնել մարտական նռնակը:

 

Վերջին նորություններ