Օրվա լրահոս

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, Երևանում խոսելով այս օրերին թուրք ղեկավարների միակողմանի, ագրեսիվ հայտարարությունների մասին, ասաց, որ դրանք անընդունելի են:

«Այդ հայտարարությունները ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչ էին պարունակում: Դա հիմնովին հակասում է ԵԱՀԿ ՄԽ-ի դիրքորոշմանը, սակայն մենք արդեն սովորել ենք թուրքական ղեկավարության այդ խաղերին»,- ասաց նա:

Ասուլիսի ընթացքում դիտարկում եղավ, թե իրավիճակի սրումից հետո բազմաթիվ հրապարակումներ հայտնվեցին, որ թե' Հայաստանը, թե' Ադրբեջանը մերժել են Կազանի փաստաթուղթը: Այս դիտարկամնը Լավրովը պատասխանեց հետևյալ կերպ.

«Իմ պատասխանը շատ պարզ է: Կարող եմ ասել, որ Հայաստանի ղեկավարությունն այդ փաստաթուղթը չի մերժել»:

Վերջին նորություններ