Նախկին փաթեթները չեն չեղարկվի․ «Մուլտի Ուելնես»-ը կշարունակի սպասարկել հաճախորդներին
«Մուլտի Ուելնես» ակումբը կշարունակի սպասարկել հաճախորդների արդեն գործող փաթեթները՝ անկախ այն հանգամանքից, որ դրանց դիմաց վճարումները կատարվել են այլ ընկերության։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։
Քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքում գործող «Մուլտի Վելնես» կենտրոնի գործունեությունը դադարեցվել է, իսկ հուլիսի 31-ից նույն տարածքում կենտրոնը կվերսկսի աշխատանքը՝ նոր անվանմամբ և Երևանի համայնքի կառավարմամբ։
Նախկինում կենտրոնի գործունեությունն իրականացրել է այլ ընկերություն, որի հետ քաղաքացիները կնքել էին ծառայությունների մատուցման պայմանագրեր և կատարել վճարումներ։ Սակայն, հաշվի առնելով քաղաքացիների շահերը, Երևանի քաղաքապետարանը որոշել է շարունակել գործող փաթեթների սպասարկումը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ մինչև կազմակերպական գործընթացների ավարտը սպասարկման հետ կապված բոլոր ծախսերը կկատարվեն համայնքային միջոցներով։
Բացի այդ, կենտրոնի գործունեության դադարեցման ժամանակահատվածը կավելացվի յուրաքանչյուր հաճախորդի գործող փաթեթի ժամկետին, որպեսզի քաղաքացիները չկորցնեն իրենց վճարած ծառայություններից օգտվելու հնարավորությունը։
Ծառայությունների անընդհատությունն ապահովելու համար Երևանի քաղաքապետարանը կենտրոնի աշխատակիցներին, այդ թվում՝ մարզիչներին, առաջարկել է շարունակել աշխատանքը նոր կառավարման ներքո։
Նմանատիպ հոդվածներ
Հայ թենիսիստուհիները փայլեցին Համբուրգում․ Նրանցից երկուսը դուրս եկան 1/8 եզրափակիչ
Հայաստանի ներկայացուցիչներ Էլինա Ավանեսյանը և Ալինա Չարաևան հաղթահարել են Համբուրգում անցկացվող WTA 250 մրցաշարի առաջին...
Բուհերում տեղերը չեն համալրվել. թափուր է մնացել 3000-ից ավելի տեղ
2026-2027 ուսումնական տարվա բուհական ընդունելության համար հատկացված 12,720 տեղից զբաղեցվել է 9,620-ը։ Այս մասին հայտնում...
Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում եմ դառնալ ճգնավոր. անհետ կորած 14-ամյա Վահեն գրություն է թողել
Տավուշի թեմի ուրակակիր Թովմաս Առաքելյանը գրում է․ «Փնտրվում է 14 տարեկան Վահե Ապիկյանը, ով դպիր է Երևանի Սբ Սարգի եկեղեց...
«Չդրոշմավորված» գարեջուր Հայաստանում․ «Կիլիկիա»-յի պարզաբանումը․ Հետք
«Հետքը» գրում է, որ շուկայում հայտնաբերվել են «Կիլիկիա» գարեջրի շշեր, որոնց թվային դրոշմապիտակները (Data Matrix կոդեր) E...