Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը կրկին թիրախավորել է Հայաստանը՝ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական թեզով․ ադրբեջանագետ
Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը Պրահայում անցկացված միջոցառման վերաբերյալ տեսանյութ է հրապարակել՝ կրկին շրջանառության մեջ դնելով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումը։ Տեսանյութում ներկայացվում է «Արևմտյան Ադրբեջանի և Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության ցուցադրություն» խորագրով միջոցառում։
Անդրադառնալով հրապարակմանը՝ ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հայտարարել է, որ այն Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումների հերթական դրսևորումն է և վկայում է՝ նման օրակարգը Ադրբեջանում առաջ է մղվում պետական մակարդակով։
«Երեկ Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված զավթողական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով։ Տեսանյութում ցույց են տալիս, որ Պրահայում՝ փողոցում, ինչ-որ միջոցառում են անցկացնում «Արևմտյան Ադրբեջանի և Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության ցուցադրության» թեմայով։
Այս նյութում խոսում են իրենց հարուստ երևակայության մասին, որի արդյունքում հերթական անգամ ցուցադրում են Հայաստանի դեմ իրենց զավթողական նպատակները։
Պետական հեռուստաընկերության կողմից թեմայի վերաբերյալ ռեպորտաժի պատրաստումը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պետական մակարդակով Հայաստանի դեմ առաջ է տանում զավթողական ծրագրեր, ինչը ոչ միայն դիտավորյալ կերպով կոծկվում է ներկա ղեկավարության կողմից, այլև, դեռ մի բան էլ, վտանգավոր համեմատության մեջ է դրվում Արցախի թեմայի հետ, ինչով ուղղակի փաստաբանություն է արվում Ալիևի զավթողական նկրտումների օգտին»,-գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
«Կառավարությունը դու չես». Լիպարիտ Դրմեյանը կոշտ արձագանքել է Փաշինյանին
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանը կոշտ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փ...
ԵԱՏՄ-ն դե ֆակտո կաթվածահար վիճակում է և չի գործում․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Կառավարութ...
Վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «ՍիվիլՆեթ»-ին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե վիզաների ազատականացու...