Ո՞ւմ դեմ կկռվի Արման Ծառուկյանը․ սպասվում է UFC-ի հայտարարությունը
UFC թեթև քաշային կարգի առաջատար մարտիկներից Արման Ծառուկյանը մոտ է օկտագոն վերադառնալուն: Հայ մարզիկը տեղեկացրել է, որ պրոմոուշենն ամենամոտ ապագայում պաշտոնապես կհայտարարի իր հաջորդ մենամարտի մասին:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ծառուկյանը կարող է ռևանշ-մենամարտ անցկացնել բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ՝ BMF տիտղոսի համար: Ակնկալվում է, որ այդ մենամարտը կարող է կայանալ սեպտեմբերի 19-ին Լոս Անջելեսում նախատեսված UFC 331 մրցաշարի շրջանակում:
Իր տելեգրամյան ալիքում Ծառուկյանը կարճ մեկնաբանել է ստեղծված իրավիճակը՝ երկրպագուներին առաջարկելով կռահել առաջիկա մրցակցի անունը.
«Ժամանակը գրեթե եկել է: Շատ շուտով UFC-ն կհայտարարի իմ հաջորդ մենամարտի մասին: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է կանգնած լինելու իմ դիմաց: Թե՞ բոլորիս մեծ անակնկալ է սպասվում», — գրել է Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն իր վերջին մենամարտն անցկացրել է 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265 մրցաշարում: Այդ երեկո նա երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթանակ էր տոնել Դեն Հուկերի նկատմամբ: Հայ մարտիկի ակտիվում առկա է 23 հաղթանակ և 3 պարտություն:
Նմանատիպ հոդվածներ
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Ատլանտայի «Մերսեդես-Բենց Սթեդիում» մարզադաշտում կայացած ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ խաղում Արգենտինայի ազգային ընտրանին 2։1...
Բաքվում մեկնարկած ԱԱ-ում Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ հաղթանակ են տարել
Բաքվում մեկնարկած Մ-17 տարեկանների աշխարհի առաջնությունում հաջող մեկնարկ է գրանցել 80 կգ քաշային Վահե Հովեյանը։ Մ-17 տար...
Հայկական ֆուտբոլի պատմական շանսը. բոլոր թիմերը երկրորդ փուլում են
Եվրոպական գավաթների խաղարկություններում Հայաստանը ներկայացնող բոլոր ակումբները դեռևս շարունակում են իրենց ելույթները, իս...
Թրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է, որ Թրամփը Նյու Յորքում կկազմակերպի ՖԻՖԱ-ի պատվին ընդունելություն...