Ջրվեժում հայտնաբերել են ջրահեղձ եղած երիտասարդի մարմինը
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Արա Ք․-ն լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել։
Ըստ կայքի՝ «ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզակ Խաչիկ Մուրադյանը մոտ 30 րոպե որոնողական աշխատանքի արդյունքում ջրվեժում 6 մետր խորությունից հայտնաբերեց և դուրս բերեց ջրահեղձ եղած երիտասարդի մարմինը»։
Նմանատիպ հոդվածներ
Աղիքային վարակի դեպքեր Բյուրեղավանում․ բնակիչներին զգուշացնում են
Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքերի ֆոնին շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրությունները։ Առողջապահ...
Ոսկու գնի կտրուկ անկում՝ միջազգային շուկաներում
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հուլիսի 17-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխար...
Ոսկու գնի անկում՝ միջազգային շուկաներում
ՀՀ կենտրոնական բանկից <<Արմենպրես>>-ին տեղեկացնում են, որ հուլիսի 16-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները....
Երևանում՝ սաստիկ շոգ, մարզերում՝ ուժեղ քամի, անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հուլիսի 10-14-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպր...