Իրանը չի համաձայնել, որ միջուկային օբյեկտների ստուգումներ իրականացվեն
Իրանը չի համաձայնվում, որպեսզի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ստուգումներ իրականացնի երկրի միջուկային օբյեկտներում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ավելի վաղ հայտնել էր, որ գործակալությունը նախատեսում է առաջիկա շաբաթներին մուտք գործել իրանական միջուկային օբյեկտներ։
«Ոչ»,- ասել է Բաղային՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իրանը համաձայն է ՄԱԳԱՏԷ-ի մուտքին իր միջուկային օբյեկտներ։
Իրանի ԱԳՆ-ն ավելի վաղ նշել էր, որ ռմբակոծված միջուկային օբյեկտներ ՄԱԳԱՏԷ-ի մուտքը կախված կլինի ԱՄՆ-ի հետ բանակցությունների արդյունքներից։ Միաժամանակ Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել մուտք ապահովել մի շարք միջուկային օբյեկտներ, այդ թվում՝ Բուշերի ատոմակայան։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղին Թուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-4...
Ալիևը քննադատել է Բայդենին և գովաբանել Թրամփին
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, երբ դեռ սենատոր էր, Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու նախաձեռնողներից մեկն էր։ Այս մ...