Արարատի մարզում բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և ամբողջությամբ այրվել
Հուլիսի 11-ին Արարատի մարզում տեղի է ունեցել ավտովթար-հրդեհ՝ բեռնատարի մասնակցությամբ։
shamshyan,com-ի տեղեկություններով Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Երասխ գյուղի վարչական տարածքում, բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ծիրանի այգում և բռնկվել։ Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, որը մարել է հրդեհը, սակայն մեքենան ամբողջությամբ մոխրացել է։ Տարածքը սահմանազատել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Վահան Սանթելյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Հովհաննես Մանսուրյանի գլխավորությամբ։
ՊԾ Արարատի մարզի գումարտակից պատահարի մասին տեղեկացրել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։ Այնտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում պարզվում են մեքենայի մակնիշն ու վիրավորում ստացած վարորդի ինքնությունը։ Բռնկված կրակն ու ծուխը տեսանելի են եղել մի քանի կիլոմետրից։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ է տեղի ունեցել Իջևան քաղաքից 14 կմ հյուսիս
Հուլիսի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:05-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։05-ին), Հայաստանի Իջևան քաղաքից 14 կմ դեպի հյ...
Հայաստանը գնում է դեպի ԵՄ անդամակցություն. Փաշինյան
Ժողովրդավարական բարեփոխումների գործում ԵՄ-ը շատ երկար ժամանակ, այդ թվում՝ մինչև 2018 թվականի հեղափոխությունը, եղել է Հայ...
Սոլակ գյուղում մեքենա գողացած 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Մասիսում
Հունիսի 30-ի առավոտյան 112 ծառայություն ստացված ահազանգով Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչը հայտնել է տան մոտ կայանված...
Բայց չմոռանաս՝ դու «Հաց բերողին» սպանել ես․ Արփինե Հովհաննիսյանը՝ աղմկահարույց դեպքի մասին
Այս հարցը շատ մարդու կարող էիք տալ, իրավապահ համակարգից լիքը մարդ կա, իրենց կարող էիք տալ, հիմա նույնիսկ անուններ էլ կար...