Մեկ շաբաթում Հայաստանում օձի հայտնաբերման 51 դեպք է գրանցվել
Հուլիսի 6-ից 12-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ: Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Գրանցվել է՝
Հրդեհի՝ 170,
ինքնասպանության փորձի՝ 11,
օձի հայտնաբերման՝ 51,
ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63,
ջրային հաղորդակցման ուղիներում պատահարի՝ 6,
քարաթափման,
ուժեղ քամու,
թունավորման՝ 5-ական,
փլուզման,
տեղատարափ անձևրի՝ 4-ական,
որոնողափրկարարական,
դժբախտ պատահարի՝ 3-ական,
կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի,
վայրի կենդանիների հարձակման,
ջրահեղձման՝ 2-ական,
կարկուտի,
կայծակի,
երկրաշարժի,
զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական,
կեղծ ահազանգի՝ 11,
ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63,
ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 188,
հրդեհի ծագման սպառնալիքի՝ 51,
հրդեհի կեղծ կանչի՝ 36, 124 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 53 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 55 տրանսպորտային միջոց: