Հայաստանի երիտասարդ բասկետբոլիստները նվաճեցին Եվրոպայի չեմպիոնի կոչումը
Վճռորոշ խաղում մեր թիմը 97:68 հաշվով տպավորիչ հաղթանակ է տոնել Մալթայի հասակակիցների նկատմամբ: Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ անցկացրած մրցաշարում հանդես է եկել առանց որևէ ձախողման՝ տանելով 6 հաղթանակ անցկացրած 6 խաղում:
Հայաստանի մինչև 16 տարեկանների թիմի բասկետբոլիստ Էնթոնի Սարգսյանը ճանաչվել է Երևանում կայացած Եվրոպայի Մ16 տարեկանների C դիվիզիոնի առաջնության ամենաարժեքավոր խաղացող (MVP)։ Դրանից բացի, Էնթոնին տեղ է գտնել մրցաշարի խորհրդանշական հնգյակում (All-Star Five)՝ վերահաստատելով, որ հանդիսացել է առաջնության առաջատար բասկետբոլիստներից մեկը։ Մրցաշարի շրջանակում Սարգսյանն աչքի է ընկել միջինը 21.0 միավորով, 14.8 ռեբաունդով, 2.5 արդյունավետ փոխանցմամբ և 36.0 արդյունավետության գործակցով (EFF)՝ զգալի ավանդ ունենալով Հայաստանի հավաքականի չեմպիոնական ու անպարտելի մրցելույթներում։
Հայաստանի ընտրանուց խորհրդանշական հնգյակում տեղ է գտել նաև Էթան Կազանչյանը, ում միջին ցուցանիշներն են՝ 21.8 միավոր, 2.5 ռեբաունդ, 5.6 արդյունավետ փոխանցում և 21.3 արդյունավետության գործակից (EFF)։
Նմանատիպ հոդվածներ
Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին
Լաս Վեգասում անցկացված UFC 329 մրցաշարի գլխավոր մենամարտում մրցել են UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլան...
Արման Ծառուկյանը 11-0 հաշվով հաղթեց Կուատ Խամիտովին
Հուլիսի 11-ին Թբիլիսիում անցկացված «RAF Georgia» (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հայազգի մարտիկ...
Իսպանիան հաղթեց Բելգիային և կիսաեզրափակչում կմրցի Ֆրանսիայի հետ
Աշխարհի 2026 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում Իսպանիայի ազգային ընտրանին բարդ պայքարում 2-1 հաշվով հաղթանակ...
Էկվադորում պետական հանգստյան օր է հայտարարվել ֆուտբոլային նվաճման պատճառով
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել՝ կապված ազգային հավաքականի՝ 2026 թվականի աշխարհ...