Ուժեղ ջրհեղեղ Վրաստանում․ Թելավին հայտնվել է ջրի տակ
Հուլիսի 12-ի լուսաբացին Թելավիում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով ջրի մակարդակը կիրճերում և գետերում կտրուկ բարձրացել է։
Բնական աղետի պատճառով Թելավիում ծայրահեղ ծանր իրավիճակ է ստեղծվել։ Կախեթիի շրջանի պետական կոմիսար Պլատոն Կալմախելիձեի փոխանցմամբ՝ հասցված վնասը մեծ է, սակայն այս պահին այն ճշգրիտ գնահատել հնարավոր չէ, քանի որ վարարած գետի ջրերը դեռ չեն նստել։ Կալմախելիձեն նշում է, որ վնասների չափերն այնքան մեծ են, որ տեղական բյուջեի միջոցները չեն բավարարի վերանորոգման ծախսերը ծածկելու համար, և անհրաժեշտություն կլինի կենտրոնական կառավարության աջակցությունը։
Անդադար տեղումների պատճառով գետը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով Կովկասիոնի և Ալազանի պողոտաների որոշակի հատվածներ։ Ջուրը շարունակում է հոսել Կովկասիոնի փողոցով՝ լցվելով բազմաբնակարան շենքերի առաջին հարկերն ու նկուղները։ Ջրհեղեղից տուժել են նաև խանութներ, դեղատներ, մանրածախ առևտրի կետեր և առևտրային նշանակության այլ շինություններ։ Քաղաքում դադարեցվել է էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարումը։ Ոստիկանության աշխատակիցները հերթապահում են խաչմերուկներում՝ կարգավորելով երթևեկությունը և հետևելով անվտանգության միջոցառումների իրականացմանը։ Թելավիի հարակից գյուղերը նույնպես մասնակիորեն հեղեղված են։ Քաղաքային իշխանությունների փոխանցած տվյալների համաձայն՝ զոհեր չկան։
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի արմատական վեր...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը
Ազգային ժողովն ընդունեց տոնացույցում փոփոխություններ կատարելու նախագիծը Խորհրդարանը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամ...
Էյֆելյան աշտարակը 10 սմ-ով երկարել է
Ուժեղ տապի ժամանակ մետաղական կոնստրուկցիան ընդարձակվում է՝ ջերմաստիճանի յուրաքանչյուր 10 °C բարձրացման դեպքում մոտավորապ...