Մենք ավելիին էինք արժանի, շատ մոտ էինք Անգլիային հաղթելուն.Հալանդ
Նորվեգացի հարձակվողը բացահայտել է իր ապրումները խաղի ավարտից հետո. «Անկեղծ ասած, զգացողությունները շատ ծանր են։ Կարծում եմ՝ մենք ավելիին էինք արժանի և շատ մոտ էինք Անգլիային հաղթելուն։ Մի տեսակ դատարկություն կա ներսումս, բայց միևնույն ժամանակ՝ մեծ հպարտություն։ Ի վերջո, մենք հասանք քառորդ եզրափակիչ և իսկական մարտ տվեցինք Անգլիային։ Էմոցիաներս իրոք խառն են»։
Անդրադառնալով վճռորոշ պահերին գլխավոր մրցավարի կայացրած երկու վիճահարույց որոշումներին՝ ֆուտբոլիստը փորձել է պահպանել օբյեկտիվությունը. «Երբեմն առաջնության ելքը որոշվում է բառացիորեն առանձին դրվագներով։ Բրազիլիայի հետ նախորդ խաղում մեզ հաջողվեց բեկել ընթացքը, և այսօրվա հանդիպումից առաջ էլ շանսերը 50/50 էին։ Անգլիան շատ ուժեղ թիմ է, խաղը բարդ ստացվեց»։
Չնայած մրցաշարից դուրս մնալուն՝ Հալանդը վստահ է, որ իրենք պատմական արդյունք են գրանցել սեփական երկրի համար։ BBC-ի փոխանցմամբ՝ հարձակվողը հատկապես կարևորել է երկրպագուների աջակցությունը։
«Մեզ շատ է հուզում այն փաստը, որ մենք այսքան լավ հանդես եկանք, և դա համախմբեց Նորվեգիայի ողջ ժողովրդին։ Մեր երկրում հիմա հսկայական դրական լիցքեր ու ուրախություն կան։ Այս ամենը դեռ դժվար է գիտակցել. սա միանգամայն խելահեղ իրադարձություն է, որը պետք է անձամբ ապրես։ Նպատակս հենց դա էր. ուզում էի փառաբանել Նորվեգիան և հաստատել մեզ որպես աշխարհի լավագույն թիմերից մեկը։ Կարծում եմ՝ դա մեզ հաջողվեց»,- եզրափակել է նա։
Իր համար նորամուտային աշխարհի առաջնությունում Էրլինգ Հալանդը փայլուն արդյունավետություն գրանցեց՝ 6 հանդիպումներում դառնալով 7 գոլի հեղինակ։
Նորվեգիայի արգելքը հաղթահարելուց հետո Անգլիան կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հետ։ Մյուս կիսաեզրափակիչ զույգը կազմել են Իսպանիան ու Ֆրանսիան։
ԱԱ-2026-ն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ու կեզրափակվի հուլիսի 19-ին։
Նմանատիպ հոդվածներ
Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին
Լաս Վեգասում անցկացված UFC 329 մրցաշարի գլխավոր մենամարտում մրցել են UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլան...
Արման Ծառուկյանը 11-0 հաշվով հաղթեց Կուատ Խամիտովին
Հուլիսի 11-ին Թբիլիսիում անցկացված «RAF Georgia» (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հայազգի մարտիկ...
Իսպանիան հաղթեց Բելգիային և կիսաեզրափակչում կմրցի Ֆրանսիայի հետ
Աշխարհի 2026 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում Իսպանիայի ազգային ընտրանին բարդ պայքարում 2-1 հաշվով հաղթանակ...
Էկվադորում պետական հանգստյան օր է հայտարարվել ֆուտբոլային նվաճման պատճառով
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել՝ կապված ազգային հավաքականի՝ 2026 թվականի աշխարհ...