Լիոնել Մեսսին անդրադարձել է Շվեյցարիայի նկատմամբ տարած հաղթանակին
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ և առաջատար Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերի իր էջերում գրառում է կատարել՝ կիսվելով ԱԱ-2026-ի քառորդ եզրափակիչում Շվեյցարիայի նկատմամբ տարած ծանրագույն հաղթանակի և կիսաեզրափակիչ դուրս գալու էմոցիաներով։
Աշխարհի գործող չեմպիոնների ավագն ընդգծել է թիմի կամային որակներն ու հաղթանակի հանդեպ անկոտրում հավատը: «Մենք ստիպված էինք կրկին տառապել, բայց այս թիմը երբեք չի դադարում հավատալ։ Այժմ մենք նորից աշխարհի լավագույն չորս հավաքականների շարքում ենք։ Առա՜ջ»,- գրել է Լեոն՝ դիմելով արգենտինացի երկրպագուներին։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչում Արգենտինան ուժերը կչափի Անգլիայի ընտրանու հետ, որն ավելի վաղ լրացուցիչ ժամանակում հաղթահարել էր Նորվեգիայի արգելքը։ Այս գերսկզբունքային և սպասված դիմակայությունը կկայանա հուլիսի 15-ին ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի «Մերսեդես-Բենց» մարզադաշտում։ Հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին:
Նմանատիպ հոդվածներ
Մաքգրեգորը կրկին ծանր վնասվածք ստացավ և պարտվեց Հոլուեյին
Լաս Վեգասում անցկացված UFC 329 մրցաշարի գլխավոր մենամարտում մրցել են UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլան...
Արման Ծառուկյանը 11-0 հաշվով հաղթեց Կուատ Խամիտովին
Հուլիսի 11-ին Թբիլիսիում անցկացված «RAF Georgia» (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում հայազգի մարտիկ...
Իսպանիան հաղթեց Բելգիային և կիսաեզրափակչում կմրցի Ֆրանսիայի հետ
Աշխարհի 2026 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ փուլում Իսպանիայի ազգային ընտրանին բարդ պայքարում 2-1 հաշվով հաղթանակ...
Էկվադորում պետական հանգստյան օր է հայտարարվել ֆուտբոլային նվաճման պատճառով
Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան երկրում պետական հանգստյան օր է հայտարարել՝ կապված ազգային հավաքականի՝ 2026 թվականի աշխարհ...