Իրանը հարվածել է ԱՄՆ-ի ռազմական ենթակառուցվածքներին Պարսից ծոցում
Իրանի զինված ուժերը հուլիսի 9-ին հարվածներ են հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված ԱՄՆ-ի ռազմական ենթակառուցվածքներին՝ ի պատասխան Իրանի հարավային առափնյա և արևելյան նահանգներին ԱՄՆ-ի հասցրած հարվածների։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ավելի ուշ իրանական լրատվամիջոցները հաղորդել են Իրանի հարավում մի շարք պայթյունների մասին, այդ թվում՝ Բուշեհրում, որտեղ գտնվում է երկրի ատոմային էլեկտրակայաններից մեկը, ինչպես նաև Քոնարաքում, Չողադաքում և Բանդար Աբբասում։
Ամերիկացի անանուն պաշտոնյան հայտնել է, որ վերջին ժամերին Իրանի դեմ ամերիկյան նոր հարվածներ չեն հասցվել։
Այս շաբաթվա սկզբին Կատարի և Սաուդյան Արաբիայի նավերին հասցված հարձակումները խախտել էին հրադադարը, ինչից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հաշտությունն «ավարտված է»։
ԱՄՆ-ի մեկ այլ պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է հավատարիմ մնալ Իրանի հետ հարաբերությունների կարգավորման ուղին գտնելու հանձնառությանը, իսկ «տեխնիկական բանակցությունները շարունակվում են»։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ ԱՄՆ-ի հարվածներն ու նավարկությունը Հորմուզի նեղուցով ուղղորդելու նպատակով իրականացված միջամտությունը խոչընդոտում են նեղուցի վերաբացման գործընթացին։ Պահապանների կորպուսի տվյալներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանի վերահսկողության ներքո նեղուցով անցնող նավերի թիվը վերականգնվել է մինչև պատերազմից առաջ եղած մակարդակի շուրջ 50%-ով։ Նշվում է, որ թույլտվություն է տրվում միայն այն նավերին, որոնք օգտագործում են Թեհրանի կողմից սահմանված երթուղիները։ Կորպուսը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հետագա միջամտություն կհանդիպի «ջախջախիչ պատասխանի»։
ԱՄՆ-ի զինված ուժերը հայտարարել են, որ իրենց հարվածների նպատակն էր ապահովել Հորմուզի նեղուցի բաց լինելը՝ մեղադրելով իրանական ուժերին այդ շրջանում երեք նավթատարների վրա հարձակումներ իրականացնելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի երկու ռազմաբազաների
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի Բուշերի նահանգի երկու ռազմական բազաների։ Նահանգապետի տեղակալ Էհսան Ջահանիանի տեղեկացմամբ...
Իրանական IRIB-ը հայտնում է՝ Կատարի նավթատար նավը հարձակման է ենթարկվել Հորմուզի նեղուցում
Իրանական պետական IRIB հեռուստառադիոընկերությունը հայտնում է, որ Կատարին պատկանող Al-Raqayat նավթատարը փորձել է անցնել Հո...
Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR-ի բենզալցակայանին
Ռուսաստանի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը հուլիսի 5-ի երեկոյան հարվածել են Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCA...