Համաճարակային նոր սպառնալիք․ Հանտավիրուսը տարածվում է՝ կոչ են անում զգոն լինել
Հունաստանի հանրային առողջապահության ազգային կազմակերպությունը (EODY) հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիներին հատուկ զգուշավորություն ցուցաբերել կրծողների հնարավոր առկայությամբ տարածքների մաքրման ժամանակ։ Ըստ երկրի առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող կառույցի՝ վարակի կանխարգելման հիմնական միջոցներից է այն շինությունների ախտահանումը, որտեղ կարող են հայտնվել կրծողներ։
Մասնագետները պարզաբանում են, որ Հանտավիրուսի փոխանցման առավել տարածված եղանակը վարակված կրծողների կենսագործունեության արգասիքների (մեզ, կղանք, թուք) մանր մասնիկներ պարունակող օդի շնչումն է։ Վիրուսը կարող է երկար ժամանակ պահպանել իր վտանգավորությունը չորացած նյութերում։ Մաքրման ընթացքում փոշու բարձրացման հետևանքով այդ մասնիկները հեշտությամբ հայտնվում են մարդու շնչառական համակարգում, ինչն էլ հանգեցնում է վարակման։
Առողջապահական այս նախազգուշացումները հաջորդել են Արգենտինայից Կաբո Վերդե ուղևորվող նիդերլանդական «MV Hondius» կրուիզային նավում բռնկված համաճարակին։ Վերջին տվյալներով՝ նավի վրա հայտնաբերված վարակակիրների թիվը հասել է 13-ի, որոնցից 3-ը մահացել են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հաստատել է հիվանդացության դեպքերի աճի միտումը։
Հաշվի առնելով վարակի տարածման ռիսկերը՝ մասնագետները խորհուրդ են տալիս առանձնակի ուշադրություն դարձնել փակ տարածքների, պահեստների, նկուղների, ամառանոցների և գյուղատնտեսական նշանակության օբյեկտների հիգիենիկ վիճակին ու կանոնավոր օդափոխությանը։
Նմանատիպ հոդվածներ
Առանց քննության՝ վարորդական իրավունքից զրկված քաղաքացիները, կրկին վարելու իրավունք կստանան․ նախագիծ
Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ օրենքում համապատա...
ՊՆ-ի նոր առաջարկը՝ զինծառայողներին․ կտրվի նոր պատվովճարներ
Հայաստան կառավարությունը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանել է ն...
Աղմկոտ բացահայտում․ նոր մանրամասներ՝ Մանկավարժական համալսարանում տեղի ունեցածից
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հա...
Թբիլիսիից՝ մեդալներով․ Ներսեսյանը՝ փոխչեմպիոն, Ազատյանը՝ բրոնզե մրցանակակիր
Թբիլիսիում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երկրորդ օրը 64 կգ քաշային Մայիս Ներսեսյանը դարձել է մարտակա...