ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե խաչը դոշներից կախածների հետևից գնայինք, Իջևանի կեսը կկորցնեինք. Փաշինյան
Եթե մենք 2024 թվականին տրվեինք ճնշումների և գնայի ուրիշ ճանապարհով, մենք այսօր առնվազն Իջևանի կեսը կորցրած էինք լինելու։ Այս մասին, այսօր՝ մայիսի 29–ին, Տավուշի մարզում ՔՊ քարոզարշավի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կիրանցից սկիզբ առաջ «սրբազան պայքարին», որն առաջնորդում էր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Այն, ինչ որ անում էին, այդ թվում խաչը դոշներից կախած, դա դավադրություն էր Հայաստանի պետության դեմ։ Այսօր էլ խաչով մարդիկ կան, որ դավադրություն են անում, եթե այդ խաչով մարդկանց հետևից մեր ժողովուրդը գնար, այսօր Իջևանի կես տեղով էր անցնելու սահմանը լավագույն դեպքով։
Իսկ այսօր Իջևանը ազատ է, այսօր Իջևանը բարեկեցիկ է, այսօր Գանձաքարում դպրոց կա, այսօր Կիրանցում դպրոց կա, Կիրանցի երեխաները ապրում են առանց անվտանգության մի մտավախության։ Ասում են՝ ո՞վ է երաշխավորը, ո՞վ է երաշխավորը, ես եմ երաշխավորը»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առնվազն մի քանի անգամ կվերադաստիարակենք. Սիմոնյանի կոշտ պատասխանը Նարեկ Կարապետյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ անդրադառնալով Նարեկ Կարապետյանի հնչեցրած հայտարարութ...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։«Եվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատ Միրզոյանը պատասխանել է Լավրովին և Մեդվեդևին
Անդրադառնալով Մեդվեդևի հայտարարությանն ու պատասխանելով News-ի՝ ինչո՞ւ ենք հասել այս վիճակին, որ օտարերկրացի պաշտոնյան ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունիքի և Մեղրիի ողբն էր դրել. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում հավաստիացրել է, որ ընդդիմությունը տարիներ շարունակ Սյունիքի և Մեղրիի ողբն...