ԵԱՏՄ մայիսի 29-ի նիստում կքննարկվի Հայաստանի հարցը
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել է, որ մայիսի 29-ին Աստանայում կայանալիք Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները կքննարկեն Հայաստանի կարգավիճակի հարցը։
Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի՝ մայիսի 29-ին Աստանայում կայանալիք նիստում ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների քննարկման առարկան կդառնա Հայաստանի կարգավիճակը։ Այս մասին ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այնտեղ քննարկում կլինի Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի կարգավիճակի թեմայով։ Հարցը շատ բարդ է։ Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը հեռանա ԵԱՏՄ-ից, մենք ուզում ենք, որ Հայաստանը շարունակի ծաղկել, բայց մենք տեսնում ենք այն խնդիրները, որոնք կառաջանան ԵՄ-ին միանալու կամ մերձենալու դեպքում։ Սկզբունքորեն, դրանք արդեն իսկ ի հայտ են գալիս»,- նշել է նա։
ՌԴ փոխվարչապետը նաև մատնանշել է այն հանգամանքը, որ ԵԱՏՄ-ին անդամակցելու 11 տարիների ընթացքում Հայաստանը բառացիորեն ծաղկում է ապրել, որտեղ արձանագրվել է կյանքի մակարդակի և ՀՆԱ-ի աճ։ «Այս ամենը մեծապես տեղի է ունենում այն տնտեսական արտոնությունների շնորհիվ, որոնք տալիս է ԵԱՏՄ-ին անդամակցությունը։ Ոչ ոք չի կարողանա դա փոխարինել Հայաստանի համար»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանի անձնագրային գործում որպես աշխատանքի վայր նշված է եղել ФСБ-ի տեղեկատվական կենտրոնը. The Insider
Insider պարբերականը աղմկահարույց հոդված է հրապարակել Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին: Պարբերակա...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի և քաղաքացու միջև Երևանում տեղի ունեցած միջադեպին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետ Նի...
Պահանջում են արգելել Փաշինյանի մուտքը Մոսկվա
ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը վիրավորել ու նվաստացրել է Ռուսաստանի Դաշնությանը...
ՁԱՅՆԱԳՐՈւԹՅՈւՆ. ՔՊ-ի վրով պռոգոն ին էրել գողերը. «Ուժեղ Հայաստան»-ը կրկին սկանդալի կենտրոնում
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերըՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառա...