Հանտավիրուսի տարածման վտանգը Եվրոպայում
Իտալիայի առողջապահության նախարարությունը համարում է, որ Եվրոպայում հանտավիրուսի տարածման ռիսկը մնում է շատ ցածր, չորեքշաբթի հայտնում է «Աջի» գործակալությունը:
Մահացու վտանգավոր հանտավիրուսի բռնկումը տեղի է ունեցել նիդերլանդական «Էմ-Վի Հոնդիուս» կրուիզային լայների վրա, որը Արգենտինայից ուղևորվում էր Կաբո Վերդե: Երեք մարդ մահացել է: Շաբաթ օրը նավը ժամանել է Կանարյան կղզիների ափեր, ուղևորները տարհանվել են: Երեքշաբթի ԱՀԿ-ն հայտնել է հանտավիրուսի 11 դեպքի հայտնաբերման մասին, որոնցից 9-ը հաստատվել են որպես Անդես վիրուս:
«Այս վիրուսի հետ կապված ռիսկը շատ ցածր է մնում Եվրոպայում և, հետևաբար, Իտալիայում», - գործակալությունը մեջբերում է Իտալիայի առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքերը:
Գերատեսչությունից հայտնել են, որ բրիտանացի զբոսաշրջիկի հանտավիրուսի թեստերը, ով լայներից իջել էր Սուրբ Հեղինեի կղզում և ինքնաթիռով ուղևորվել Յոհանեսբուրգ, բացասական են եղել: Նրա ուղեկցի թեստերը նույնպես բացասական են եղել:
Բացի այդ, հանտավիրուս չի հայտնաբերվել ոչ Իտալիայի հարավում գտնվող Կալաբրիա շրջանի երիտասարդի մոտ, ով գտնվում է ինքնամեկուսացման մեջ, և ոչ էլ Արգենտինայից ժամանած զբոսաշրջիկի մոտ, ով թոքաբորբով հոսպիտալացվել է սիցիլիական Մեսինա քաղաքում:
Նմանատիպ հոդվածներ
Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ
ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազա...
Հանտավիրուսի իրավիճակը Հայաստանում. մանրամասներ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մայիսի 2-ին Միացյալ Թագավորության ազգային առողջապահական համակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Կենդանաբանական այգու փոխտնօրենը՝ այսօրվա միջադեպի մասին
Զեբրերը տեղում են, իրենց լավ են խնամում, փախնելու կարիք չունեն: Այս մասին News-ի հետ զրույցում հայտնել է Կենդանաբանական...
Ինքնաթիռը տարհանվել է Wi-Fi ցանցի անվանման պատճառով
Մալագայից Ամստերդամ թռչող KLM ավիաընկերության օդանավը տարհանվել է Wi-Fi ցանցի անվանման մեջ «ռումբ» բառի հայտնաբերումից հ...