Հայտնի է՝ երբ կկայանա Պուտին-Զելենսկի հանդիպումը․ Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է Վլադիմիր Պուտինի պատրաստակամությունը՝ Մոսկվայում ընդունելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
Ինչ վերաբերում է Մոսկվայից դուրս հնարավոր հանդիպմանը, ապա այն կարող է կայանալ միայն հակամարտության վերջնական հանգուցալուծման և համապատասխան փաստաթղթերի ստորագրման նպատակով։ Պեսկովը շեշտել է, որ այլ վայրում հանդիպելու համար անհրաժեշտ է նախնական լուրջ աշխատանք, որպեսզի կողմերը կարողանան արձանագրել գործընթացի ավարտը։
Խոսելով ռազմական գործողությունների մասին՝ մամուլի քարտուղարը նշել է, որ հումանիտար հրադադարի ժամկետն սպառվել է, և հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է։
Ըստ նրա՝ գործողությունները կարող են դադարեցվել ցանկացած պահի, եթե Կիևի իշխանությունները կայացնեն համապատասխան որոշումներ ու ստանձնեն անհրաժեշտ պատասխանատվությունը։ Մոսկվան վերահաստատում է, որ ուկրաինական կողմին հայտնի են այն պահանջներն ու պայմանները, որոնց կատարումը հնարավորություն կտա դադարեցնել զինված բախումը և հասնել վերջնական համաձայնության։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական պատվիրակությունը «Զվարթնոց» օդանավակայանում է
Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից․ հայտնում է Aysor.am...
Բրիտանական կործանիչները խոցել են ռուսական ԱԹՍ-ներ. իրավիճակի սրում
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Eurofighter Typhoon FGR4 կոր...
Պուտինը` Հայաստանի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե որոշումը օգուտ բերի հայ ժողովրդին, Ռուսաստանը չի առարկի, փոխանց...
Նիկոլ Փաշինյանը գրառում է արել. նա չի մեկնի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, ըստ որի`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մայիսի 8–ի եւ 9–ի քարոզարշավ...