Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել
Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով առաջին դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազը միջնորդել է Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով։
Մեղադրող կողմը նշել է, որ ազատության մեջ գտնվելու դեպքում Մկրտիչ Սրբազանի կողմից քրեական վարույթին խոչընդոտելու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը բարձր է։ «Գործում առկա են փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու մեղադրյալի սույն փուլում անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը և առկա չէ այնպիսի հանգամանք, որի դեպքում կհիմնավորվի այլ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը։ Կոնկրետ դեպքում այլընտրանքային խափանման միջոցները պիտանի չեն հետապնդող նպատակին հասնելու համար», – ասել է մեղադրող դատախազը։
Նա հավելել է, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին մեղսագրվում է ծանր հանցագործության կատարում, որի համար նախատեսված է բացառապես ազատազրկում՝ 4-ից 8 տարի ժամկետով։
Մկրտիչ Սրբազանի պաշտպաններից Ռոման Ահարոնյանը հայտարարել է, որ այս պահին վերացված են ոչ միայն կալանքի, այլև որևէ խափանման միջոց կիրառելու հիմքերը։ Նրա խոսքով՝ գործով առկա է եղել ընդամենը մեկ տեսական հիմք՝ վկաների վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ, սակայն տվյալ գործով վկաներ չկան։
Պաշտպանը նշել է, որ տեսականորեն առկա են տուժողներ՝ Արամայիս Թախմազյանը և Ստեփան Ասատրյանը, որոնք գտնվում են պետության պաշտպանության ներքո, և անհիմն է ենթադրել, որ նրանք կարող են փոխել իրենց ցուցմունքները՝ Սրբազանի ազդեցության տակ։ «Այս պահին որևէ խափանման միջոցի հիմք չկա, կալանքն անհապաղ ենթակա է վերացման», – ասել է Ահարոնյանը։
Դատարան են ներկայացել թեմի հոգևորականներ՝ ի աջակցություն Մկրտիչ Սրբազանին։ Նիստերի դահլիճում ներկա են եղել նաև Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը՝ նախկին հոգևորականներ Տեր Արամն ու Տեր Թադեն, որոնք գործով տուժող կողմն են։
Հիշեցվում է, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է հոկտեմբերի 16-ին՝ երկու ամսով, ապա կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է։
Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու հոդվածով՝ ընտրական իրավունքին խոչընդոտելու մեջ՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, ինչպես նաև հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեջ՝ կրկին լիազորությունները օգտագործելով։
Նշված քրեական գործով տուժողներ են ճանաչվել Արամայիս Թախմազյանը՝ կարգալույծ եղած նախկին Տեր Թադեն, և Ստեփան Ասատրյանը՝ կարգալույծ եղած նախկին Տեր Արամը։
Նմանատիպ հոդվածներ
Կտրիճին ու ընդդիմությանը եկեղեցին պետք է, որ տեղում ադրբեջանական երգեր միացնեն ու լսեն. Վահագն Ալեքսանյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնա...
Մկրտիչ սրբազանի կալանքը երկարացվեց. վերացվեցին բոլոր տեսակի սահմանափակումները
Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի կալանքը երկարացվել է մեկ ամսով, իսկ նրա նկատմամբ կիրառված բոլոր տեսակի սահմանափ...
Ինչքա՞ն կարելի է քաղաքական «մեռել տշել». Ալեն Սիմոնյան
Գալիք ընտրությունների մասին խոսելիս մեր ընդդիմադիր գործընկերները և իրենց լրատվամիջոցներն անընդհատ կրկնում են, թե իբր ՔՊ-...
Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը. Էդմոն Մարուքյան
Պետրոս Ղազարյանի մոտ, կարծես, դեռ պահպանվում են 2018 թվականի տրավմատիկ հիշողությունները, երբ նրան նախ մտցրեցին ԲՀԿ ավագա...