Տարբեր երկրներից գործընկերներ արդեն հայտեր են ներկայացրել. Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ կենցաղային թափոնների վերամշակման գործարանի կառուցման մրցութային փաթեթը հասանելի է դարձել, և մրցույթն արդեն հայտարարված է։
Նրա խոսքով՝ հետաքրքրված կողմերն ունեն երեք ամիս ժամանակ՝ ուսումնասիրելու մրցութային փաթեթը և ներկայացնելու իրենց առաջարկները։
«Այդ առաջարկների հիման վրա երկփուլ մրցույթով կամփոփենք հաղթողին։ Սա մեր երկու ճանապարհներից մեկն է, և կարևոր է, որ այս ճանապարհով սկսենք անցնել»,- ասել է Ավինյանը։
Քաղաքապետը նշել է, որ լավատես է և վստահում է, որ կլինեն որակյալ լուծումներ, քանի որ հետաքրքրությունը մեծ է։
«Տարբեր երկրներից գործընկերներ արդեն հայտեր են ներկայացրել»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Կանադան Ուկրաինային կտրամադրի 1.8 միլիարդ դոլարի ֆինանսական օգնություն
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Ուկրաինային լրացուցիչ 2.5 միլիարդ կանադական դոլար (1.8 միլիարդ դոլար) ֆին...
Թաիլանդը և Կամբոջան կվերադառնան խաղաղության․ Թրամփ
Թաիլանդը և Կամբոջան կվերադառնան խաղաղության՝ համաձայն իրենց նախկին համաձայնագրերի։ Այս մասին ասել է Թրամփը։ԱՄՆ նախագահը...
Զելենսկին մտադիր է համոզել Թրամփին ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա․ FT
Ըստ FT-ի՝ Զելենսկին մտադիր է համոզել Թրամփին իր հետ հանդիպման ժամանակ ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։FT-ի աղբյուրը բա...
ԱՄՆ-ն արդյունավետորեն ստանձնել է ՄԱԿ-ի դերը․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաշվի առնելով վերջին 11 ամսում կարգավորած 8 պատերազմները՝ ԱՄՆ-ն արդյունավետոր...