Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում
Թուրքիայի Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի քննարկումը վերածվել է ծեծկռտուքի։ Միջադեպը տեղի է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) և ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) պատգամավորների միջև։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Բանավեճը վերածվել է ֆիզիկական բախման բյուջետային հարցերի շուրջ լարված քննարկումների ընթացքում։ Միջադեպին ներգրավված պատգամավորների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվել։
Չնայած տեղի ունեցածին՝ խորհրդարանը շարունակել է աշխատանքը, և քվեարկության արդյունքում 2026 թվականի բյուջեն ընդունվել է։ Այն ստացել է 320 կողմ և 249 դեմ ձայն։
Նշվում է, որ Թուրքիայի օրենսդիր մարմնում բյուջեի քննարկումները ավանդաբար ուղեկցվում են սուր քաղաքական բանավեճերով, սակայն այս անգամ դրանք վերածվել են բացահայտ միջադեպի։
Նմանատիպ հոդվածներ
Խիստ հսկողություն կսահմանվի ավտոլվացման կետերի նկատմամբ․ քաղաքապետի խորհրդական
Առկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապե...
Թորոսյանը՝ քաղաքացիներին օգնություն տրամադրելու լուրերի մասին
Մի տեսանյութ է պտտվում համացանցում, հատկապես, ՏիկՏոկում, կեղծ տեղեկատվությամբ, որը վերաբերում է մեր ոլորտին: Այդ մասին Ֆ...
Սիրելի քաղաքացիներ, խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից չգրոհեք․ սա «սև ուրբաթ» չի․ Փաշինյան
Խնդրում ենք 2026 թվականի հունվարի 1-ից առողջապահական հիմնարկները չգրոհել։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարար...
Սա այն սարսափելի ապագան էր, որ կերտել էին մեր երեխաների համար․ Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ներառված են...