Քննարկումները շարունակվում են. ԱԳՆ-ն՝ «3+3» հարթակի նախարարական հանդիպման վայրի վերաբերյալ
Ինչպես արձանագրված է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի երրորդ հանդիպման համատեղ կոմյունիկեում, նախարարական հաջորդ հանդիպման վայրն ու ամսաթիվը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով։ Այս մասին «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
«Ընդհանուր ընկալմամբ` այդ հանդիպումը պետք է անցկացվի Երևանում կամ Բաքվում։ Փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելու ուղղությամբ քննարկումները կշարունակվեն, պայմանավորվածության լինելու դեպքում կտեղեկացնենք»,- նշել է նա:
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարարը Իրանի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ պաշտոնական Բաքուն առաջարկել է «3+3» տարածաշրջանային ձևաչափի հերթական հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Հայաստանում:
«Ներկայիս իրավիճակում չենք տեսնում հիմքեր, թե ինչու Երևանը չի ընդունի այս առաջարկը»,- նշել էր Ջեյհուն Բայրամովը:
Նմանատիպ հոդվածներ
Բռնությունը տեղ չունի Հայաստանում․ Նիկոլ Փաշինյան
Բռնությունը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում։ Այս մաիսն ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բռնությ...
Ստորագրվեց Գերմանիայի և Հայաստանի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի հռչակագիրը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ստորագրեցին Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ...
Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները տեղափոխվում են ռազմավարական գործընկերության փուլ․ Փաշինյան
Կանցլերի Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2 երկրների միջև հարաբերությ...
Սա մեծ հաջողություն է, և մենք այն նշում ենք․ Արմեն Գրիգորյանն ու Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել
Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի անվտա...