Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը Միջին միջանցքը դարձրել է իրատեսական. Կոս
ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն իր սոցիալական ցանցերի էջում հրապարակում է արել, որտեղ անդրադարձել է Միջին միջանցքի և Եվրոպայի և Ասիայի միջև նոր առևտրային երթուղիների ստեղծման քննարկումներին։
Կոսը հայտնել է, որ Եվրոպական տրանսպորտային ընկերության գործադիր տնօրենը հոկտեմբերին Global Gateway ֆորումի ժամանակ իրեն ասել է, թե ինչպես է նա բեռնարկղերը Չինաստանից Եվրոպա ուղարկում Ռուսաստանի տարածքով, և եթե իրեն հուսալի այլընտրանք առաջարկվի, նա կընդունի առաջարկը։
«Սա այն է, ինչ մենք անում ենք։ Միջին միջանցքը (կամ Անդրկասպյան միջանցքը), երկաթուղիների և նավահանգիստների երթուղի, որը կապում է Չինաստանը, Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը և Սև ծովը Եվրոպայի հետ, դառնում է հենց դա՝ հուսալի այլընտրանք առևտրային ուղիներին, որոնք դարձել են անվստահելի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ վերջին քայլերը այս նպատակը դարձրել են ավելի իրատեսական»,- գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը։
Ըստ նրա՝ 2022 թվականից ի վեր առևտուրը քառապատկվել է։ Ճիշտ ներդրումների դեպքում այն կարող է եռապատկվել մինչև 2030 թվականը։
«Սակայն ներդրումները չեն գա առանց մեր գործընկերների հետ համակարգման և մասնավոր հատվածի հետ համաձայնեցման։ Ահա թե ինչու եմ ես մեկնել Տաշքենդ, Ուզբեկստան, որտեղ հանձնակատար Ջոզեֆ Սիկելայի, անդամ պետությունների, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի մեր գործընկերների հետ քննարկեցինք, թե ինչպես կարելի է այդ երթուղին դարձնել ավելի արագ, էժան և ավելի հուսալի»,- ընդգծել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ջախջախելու ենք այն բոլոր ուժերին. Հակոբ Արշակյանը` առաջիկա ընտրությունների մասին
Իմ կարծիքով մեր կուսակցությունը տանելու է ջախջախիչ հաղթանակ առաջիկա ընտրություններում և դրա պատճառները շատ են: Ես ինքս կ...
Մի շիշ ջուր անգամ մի գնեք «Աննա Հակոբյանի «88» սուպերմարկետներից». Աննա Հակոբյանը գրառում է կատարել
Մեր ընտանիքը չի օգտվել և չի օգտվում «88» սուպերմարկետներից. ես անձամբ երբեք չեմ եղել դրանցից որևէ մեկում: Այս մասին ֆեյս...
Կառավարությունը հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը
Կառավարության կայքում հրապարակվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը։ Այս մ...
ՀՀ կառավարության տիրապետության ներքո չկա Քի Ուեսթի փաթեթը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Կառավարության կողմից հրապարակված ԼՂ խնդրի կարգավորման բանակցային փաթեթի մասին, ընդգծել...