Թրամփը խնդրանքը՝ Իսրայելի նախագահին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Իսրայելի նախագահին «ներում շնորհել» Նեթանյահուին՝ կապված Իսրայելի վարչապետի դեմ հնարավոր կոռուպցիոն հետաքննությունների հետ, հաղորդում է BBC-ն։
Նեթանյահուն մեղադրվում է կաշառակերության, խարդախության և լիազորությունների չարաշահման մեջ։
ԱՄՆ նախագահը պատմել է հեռախոսազանգերի մասին, որոնցում Նեթանյահուն Իսրայելի համար խնդրել է զենքի նոր մատակարարումներ։
«Դրանք այնքան շատ էին, որ Իսրայելը դարձավ ուժեղ ու հզոր և դա հանգեցրեց խաղաղության»,- նշել է Թրամփը։
Նա հայտարարել է, որ Իսրայելը «հասել է այն ամենին, ինչ կարող էր» և որ հիմա «ամբողջ Մերձավոր Արևելքում» խաղաղության ժամանակ է։
«Աննախադեպ ձեռքբերումն այն էր, որ գրեթե ողջ տարածաշրջանը հավանություն է տվել մի ծրագրի, համաձայն որի՝ Գազան անմիջապես ապառազմականացվելու է, ՀԱՄԱՍ-ը զինաթափվելու է, իսկ Իսրայելի անվտանգությունն այլևս որևէ սպառնալիքի չի ենթարկվելու»,- հավելել է Թրամփը։
Նա իր ելույթն ավարտել է հետևյալ խոսքերով. «Ամբողջ աշխարհի հոգևոր և աշխարհագրական կենտրոնը՝ ահա թե ով եք դուք։ Ես սիրում եմ Իսրայելը և ձեր հետ եմ՝ մինչև վերջ»։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ դատարանը բավարարել է պատժամիջոցները չեղարկելու՝ ռուս միլիարդատերերի պահանջը
Եվրամիության դատարանը բավարարել է ռուս միլիարդատերեր Պյոտր Ավենի և Միխայիլ Ֆրիդմանի հայցը, որոնք պահանջում էին չեղարկել...
Հրապարակվել է սահմանադրական հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ժամանակացույցը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաս...
ԱՄՆ-ում ընտրություններ են․ ի՞նչ է կախված այս ընտրություններից․
Վերլուծաբան Արա Արայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր ԱՄՆ կոնգրեսի ընտրություններ են:Ի՞նչ է կախված այս ընտրություն...
«Մյուս գալուց մի փոքր շուտ ասեք, գանք, շնորհակալություն հայտնենք»․ Կիրանցի բնակչուհին՝ ՔՊ-ականների այցի մասին
Կիրանցի բնակչուհի Գոհաար Վարդանյանը՝ ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՔՊ-ականների Կիրանց այցին։«Արփի Դավոյան...