Դա վատ կավարտվի նրա համար․ Թրամփը սպառանցել է Պուտինին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կլուծի ուկրաինական ճգնաժամը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։


«Նախագահ Պուտինը հիանալի տեսք կունենար, եթե կարողանար լուծել սա։ Եվ ես կարծում եմ, որ նա կլուծի, բայց կտեսնենք։ Իսկ եթե նա չանի դա, ապա դա վատ կավարտվի նրա համար», - սպառնացել է Թրամփը։


Կրեմլը ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է լուծել Ուկրաինայում հակամարտությունը՝ չնայած լարվածությանը։ Այնուամենայնիվ, Մոսկվան եզրակացնում է, որ ԱՄՆ նախագահը պահպանում է բանակցությունները շարունակելու «քաղաքական կամքը», մինչդեռ Եվրոպան և Ուկրաինան դա չեն ցանկանում, ըստ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի։


Ավելի վաղ էլ Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մկարոնը ասել էր , որ եթե Ռուսաստանը շարունակի պահպանել իր անզիջում դիրքորոշումը, ստիպված կլինի վճարել դրա գինը։

Քաղաքականություն