
ԶՈւ-ում համալրվածության խնդիրները լուծված չեն, բայց զինծառայության ժամկետը կրճատում են․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը տեղեկություններ ունի, որ ՀՀ ԶՈւ-ում անձնակազմի կրճատումներ են արվում։
«Այդ թիվը չգիտեմ, դա, բնականաբար, գաղտնի տեղեկություն է, բայց խոսք է գնում մի քանի հազար մարդու մասին, ծավալների մասին եմ ուզում խոսել»,– ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Աբրահամյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից շրջանառության մեջ դրված պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելու նախագծին, որը նախատեսված է կյանքի կոչել 2026 թվականի ամառային զորակոչին։
Նա հիշեցրեց, որ ՊՆ տարբեր պաշտոնատար անձինք, նաև իշխանությունները, տարբեր օրինագծերի փոփոխությունների համատեքստում խոսում էին ԶՈւ-ում ծանր համալրվածության խնդրի մասին, նաև «փողով բանակից ազատվելու» նախագծի քննարկման ժամանակ։
«Այդ ինչպե՞ս է ստացվել, որ երկրում մի քանի ամսում այդ համալրվածության բարդ խնդիրները լուծել են, մի բան էլ հնարավորություն է ստեղծվել լրացուցիչ անձնակազմի կրճատումներ անել ԶՈւ-ում։
Ի տարբերություն այս ամենին, ըստ պատգամավորի, ադրբեջանական կողմից զինվելու և սպառազինությունն արդիկանացնելու հարցը շարունակվում է։